‘«Էմմիի» հանձնման արարողության ժամանակ կողոպտել են «Շերլոկի» աստղերից մեկին’

2383

Բրիտանական «Շերլոկ» հեռուստասերիալի աստղ, դերասանուհի Ամանդա Աբինգթոնին կողոպտել են «Էմմի» մրցանակի հանձնման արարողության ժամանակ, փոխանցել է ET Online-ն:

Սեպտեմբերի 18-ին «Շերլոկի» հատուկ թողարկումը՝ «Անճոռնի հարսնացուն» վերնագրով, ճանաչվել է լավագույն հեռուստաֆիլմը: Կինոնկարի իր գործընկերների հետ միասին Աբինգթոնը նույնպես բեմ է բարձրացել: Այդ ընթացքում, դերասանուհու խոսքով, աթոռի տակ թողած պայուսակից ինչ-որ մեկը գողացել է իր դրամապանակը, այդ թվում՝ հեռախոսը և վարորդական իրավունքը:

«Էմմիի» արարողությանը ժամանակավոր թափուր տեղերը զբաղեցնում են հատուկ աշխատակիցներ, այսպես կոչված՝ «սիթ-ֆիլերներ» (seat filler), սակայն Աբինգթոնը չի նշել՝ արդյո՞ք այդ աշխատակցին տեսել է իր տեղում:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Գահերի խաղը» հեռուստապատումը «Էմմի» կինոփառատոնի հաղթողն է’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Հակոբյան. Արարատում բոլորը ճանաչում են մեզ եւ վստահում’