‘Գաղջ էր, գաղջ էր Չեբուրստան, գազի գնից լկստան… (քաղաքական պարոդիա)’

3474

Գաղջ էր, գաղջ էր Չեբուրստան,
Գազի գնից լկստան
Միշիկն ընկավ դռնեդո´ւռ 
Էլ չթողեց տուն-կտուր 
Ջահել ահել գեղովի, 
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ ՀԱԿ-են 
Մի հնարքով ազատվեն:
Եկան ջահել ջոջերը
Երկար բարակ պոչերը, 
Մասնակցեցին խորհրդին, 
Աներն խոսեց իր հերթին, 
-Լսե´ ք, տղերք ցեղակից ,
Չունեմ որդի կարեկից, 
Չունեմ ընկեր՝ սպեղանի, 
Նույնիսկ ընտրող՝ կենդանի: 
Բայց ինչպես տատս կասեր,
Ասելիքս ուրիշ էր: 
Սովն է չոքել դռանը, 
Գազ ենք տալու գներին, 
Բարձրացնում ենք պլանը
Որ փող մուծենք Պախանին: 
Բայց ստեղ պռոբլեմ է առկա 
Ընդդիմություն կա՝ մի ՀԱԿ: 
Ինչքան ուզենք՝ նազ անենք ,
Ստից սատկենք, տազ անենք, 
Կարկուտ տեսնենք, վազ անենք,
Գլխից բռնենք, կախ անենք, 
Ական դնենք, դուրս հանենք,
Չենք կարող էլ ճար անենք: 
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: 
Տարոնական մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը… 
Ա՜յ բերել եմ մի տաս կայք ,
Կլիկ, ծլնգոց, 
Մեջը զնգոց. 
Համացանցում որ կախ տանք —  
Ընդդիմությունը խոսա,
Ցույցեր անի, խոստում տա,
Մուտիտ բռնենք ու շաղ տանք, 
Իսկ թե հանկարծ երթով գա, 
Գալն իմանանք մենք նրա:
Է ´, կայքը ո՞վ կախ անի. 
-Գալուստ, դո´ ւ: 
-Գլո՞ն տանի: 
— Արթու՛ր, դու՛:
— Արթուրն ո՞վ  է: 
-Վովա դո´ ւ: 
-Ես կաղոթեմ:
-Էդիկ դո ´ւ: 
-Ես շատ կարճ եմ: 
-Աղվան, դո´ ւ: 
-Էդ էլ խի՞ղճ է: 
-Տիկո , դո ´ւ: 
-Մեռելոց է: 
-Միշիկ , դո´ ւ: 
-Ասենք տարա, 
Բա որ երթով գան ինձ վրա՞:
-Միշիկ, Վովան թող մեկից 
Բռնի կայքի ականջից:
Մի քիչ վիսկի ուղարկի,
Մի էքսկլուսիվ թողարկի,
Մի տաս մանեթ որ բաժնի 
Էլ մեզ ոչինչ չի հասնի:
-Ի՞նչ է խոսում չոր գանգը, 
Լավ է, դու տար էդ կայքը, 
Էլ ի՞նչ Վովա , ի՞նչ Միշիկ,- 
Ասաց Սամվել մի Լֆիկ: 
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ, 
Ճա՞ռ ասեմ, թէ՞ կայք առնեմ,- 
Գոչեց աները, 
Քաշեց փեսուն:
iLur.am-ի վերազանցական հումորի բաժին

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘«ԵՎրատեսիլ-2013»-ում Դանիայի եւ Ադրբեջանի մասնակիցնրը կարող են որակազրկվել’