‘Գաղտնի խորհրդակցություն Վանաձորի ավագանու նիստին’

979

Այս պահին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը, սակայն դռնփակ է անցկացվում: Նիստի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, նիստն սկսվելուց առաջ լրագրողներին դուրս են հրավիրել՝ պատճառաբանելով, թե նիստը դռնփակ է: Լրագրողների ներկայությանը կողմ են եղել միայն ավագանու անդամներ Արամ Խաչատրյանը և Խորեն Վարդանյանը, փոխանցում է Lorinews-ը:

Դեռ երեկվանից, երբ լրագրողները «գաղտանզերծել» էին կայանալիք նիստը, քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն կեսգիշերին մոտ հայտնվեց հայտարարություն ավագանու տեղի, ժամի ու օրակարգային մեկ հարցի մասին: Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում ավագանու օրակարգային հարցի վերաբերյալ նշված է հետևյալը. «ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԼԴ/0565/02/09 վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու մասին»: Կայքի տեղեկություններով, հարցը վերաբերվում է Վանաձորում կառուցվող էլիտար շենքում բնակիչներից մեկին բնակարան չհատկացնելու մասին քաղաքապետի որոշմանը, որը սակայն բնակիչը դատարանում բողոքարկել է ու շահել դատը:


Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները «Կիսալուսնի Ծովածոցը» նոր ֆիլմում ‘
Հաջորդ հոդվածը‘Տիկնիկայինի ղեկավարը դերասաններին խորհուրդ է տվել իրեն դատի տալ-Tert.am’