‘Գայանե Ղազարյան. Ինքնանպատակ էյֆորիան պարզ ցուցիչ է անշարժ մտածողության’

3445

ՀՀ քաղաքացի Գայանե Ղազարյանը Ֆեյսբուքում գրում է.

Նախկին իշխանություններն էնքան են պատեհ… իսկ իրականում միշտ անպատեհ վախեցրել Արցախում պատերազմով, որ էս պահին հարսանիք է կրակների վրա։

Շատ սիրուն, վերացական գաղափարները, ինչ խոսք, շատ սիրուն ու վերացական են, բայց շատ շոշափելի, նյութական, ԱՌԿԱ իրականությունը աշխատենք երբեք չմոռանալ ու հանուն հե՛նց այդ սիրուն, վերացական գաղափարների իրագործման՝ չարհամարհենք պրիմիտիվ փաստերը՝ ձևացնելով, թե սֆերիկ հավ ենք, որն ապրում ա վակուումում։ Որովհետև կարող է պարզվի՝ հավը հավ ենք, բայց ո՛չ սֆերիկ ենք, ո՛չ էլ ապրում ենք վակուումում…

Ոչ ոք չի վիճարկում արցախցիների ազատ ապրելու իրավունքը։ Վիճարկվում է մեթոդի համապատասխանությունը տեղի ու ժամանակի ռիսկերին։

Շատ սիրուն ու վերացական գաղափարներն իրացնելու միլիոն արդյունավետ ձև կա, ու դրանցով իրապես այրվող սրտե՛րը հենց պիտի մատնացույց անեն դրանց կյանքի կոչման իրատեսական ու անվտանգ ձևերը՝ ցույց տալով ադեկվատության ու սթափության նվազագույն շեմ։ Իսկ էս տեսակ ինքնա-այլամոռաց ու ինքնանպատակ էյֆորիան պարզ ցուցիչ է անկենդան՝ անշարժ մտածողության, որը մտածողության վատագույն ձևն է, քանի որ… ընդամենը սֆերիկ հավ է վակուումում… հավի ուղեղի չափով։

Նախորդ հոդվածը‘Սպասվում է անձրև ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կարող է խստորեն պատժել «Բարսելոնա»-ին’