‘ՖԻՖԱ-ն կարող է խստորեն պատժել «Բարսելոնա»-ին’

1262

ՖԻՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ «կապտանռնագույններ»-ը կարող են Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ բանակցություններ վարելու համար 2 տարով զրկվել տրանսֆերներ իրականացնելու իրավունքից:

Եթե ապացուցվի, որ «Բարսելոնա»-ն կապ է հաստատել Գրիզմանի հետ, ապա «կապտանռնագույններ»-ը խստորեն կպատժվեն: Բանն այն է, որ օրենքն արգելում է բանակցել ֆուտբոլիստների հետ, քանի դեռ նրանք 6 ամիս և ավելի ժամկետով պայմանագիր ունեն իրենց ակումբի հետ:

Նախորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Ինքնանպատակ էյֆորիան պարզ ցուցիչ է անշարժ մտածողության’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. ինչո՞ւ պրն Սարգսյանը չէր խոսում, երբ Սերժ Սարգսյանը իրեն «նախագահ» էր կարգում’