‘Գայանե Ղազարյան. Լինելով ավագանիում՝ Կոնգրեսը կկանխի քաղաքը կործանող որոշումների ընդունումը’

1181

Իշխանությունները պետությանը վերաբերում են որպես անսպառ հանքի, որը կարող են փորել, հանել մինչեւ վերջին կաթիլը, լցնել գրպանները եւ որեւէ պատասխանատվությւոն չկրել: Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, ավագանու անդամի կոնգրեսական թեկնածու Գայանե Ղազարյանը:  

 «Մեզանից խլել են բոլոր լծակները, Տարոն Մարգարյանը կարողացել է մի քանի տարիների ընթացքում, մշտապես գտնվելով պետական ծառայության մեջ, դիզել մոտ 10 միլիոն դոլարի ունեցվածք: Եվ սա ընդամենը իր հայտարարագրած ունեցվածքն է: Որեւէ հաշվետվություն մենք չենք ստացել, թե ինչ միջոցներով է այս աղքատ երկրում կուտակել 10 միլոն դոլարի ունեցվածք», — ասաց Գայանե Ղազարյանը:

Նրա խոսքով, իշխանությունը հասարակությանը զրկել է իր գործողությունների վրա ազդելու, հաշվետվություն պահանջելու որեւէ լծակից:

«Լինելով ավագանիում՝ մենք հնարավորություն կունենանք ձեզ տեղեկացնել այն որոշումների մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել: Որպեսզի դուք ի սկզբանե կարողանաք կանխել այն որոշումները, որոնք խախտում են ձեր իրավունքները, կործանում են մեր քաղաքը», — նշեց թեկանծուն:

Նա հավելեց նաեւ, որ թեեւ իշխանությունները փորձում են համոզել, թե քաղաքային ընտրությունները կարեւորություն չունեն, բայց այս ընտրությունները հնարավորություն են տալու բյուջեն գրպանելու մեխանիզմների մեծ մասը կանխելու:

«Ակտիվ մասնակցեք եւ հիշեք, որ այս ընտրությունների միջոցով հնարավորություն ունեք իշխանությունը վերադարձնել ձեզ, կանգնել պետության կառավարման ղեկին, կառուցել այն երկիրը, որը տարիներ շարունակ ձեզանից գողանում են», — եզրափակեց Գայանե Ղազարյանը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հանրահավաքը՝ ուղիղ հեռարձակմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյանի ելույթը Ազատության հրապարակում’