‘Գավառցի երիտասարդը հրազենով վիրավորել է իր ազգականներին’

776

Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում փետրվարի 27-ին՝ ժամը 19.55-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի հետին մակերեսի հրազենային բեկորային բազմաթիվ խուլ վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1952թ. ծնված Շողան Խ.-ն, «ձախ հոնքի անկյունի և ճակատի շրջանի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ` 1975թ. ծնված Դավիթ Ի.-ն, «ձախից կոպի շրջանի մետաղական բեկոր վնասվածք» ախտորոշմամբ` 1982թ. ծնված Օվսաննա Շ.-ն և «ստորին ծնոտի ձախ կողմնային հատվածի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ` 1956թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, մորաքրոջ որդին` 1987թ. ծնված Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 տրամաչափի զենքով եկել է իրենց տուն և կրակել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով իրենք ստացել են վնասվածքներ: Զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» ներկայացուցիչները կմասնակցեն Կոնգրեսի հանրահավաքին ‘
Հաջորդ հոդվածը‘«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից». Բողոքի ակցիա. Ֆոտոշարք ‘