‘«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից». Բողոքի ակցիա. Ֆոտոշարք ‘

1286

Մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին: Քաղաքացիներից գումար պոկելու գաղափարը, որքան էլ տարօրինակ է, բացատրվում էր կոռուպցիայի դեմ պայքարով:

Առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի պայմաններում, ինչին նպաստեց նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, հիշյալ որոշումներն առնվազն տարակուսանք են հարուցում: Սակայն, կրքերը դեռ չէին հասցրել բորբոքվել, երբ փետրվարի 27-ին նախարարության մամուլի ծառայությունն անորոշ հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` «հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը»: Ստացվում է, որ որոշումը կասեցվել է`չհասցնելով նույնիսկ ուժի մեջ մտնել: Այս տարօրինակ իրավիճակը ստիպել է «Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» քաղաքացիական նախաձեռնությանը փետրվարի 28-ին բողոքի ակցիա անցկացնել Առողջապահության նախարարության մոտ:

 

Նախորդ հոդվածը‘Գավառցի երիտասարդը հրազենով վիրավորել է իր ազգականներին’
Հաջորդ հոդվածը‘«Ոստիկանության աշխատանքները նպաստել են հանցագործությունների թվաքանակի աճին». Ոստիկանություն. Ֆոտո. Yerkir’