‘Գարեգին 2-րդը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին առաջարկել է հանդիպել Արցաի սահմանին ‘

878

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հանձնարարությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում օրեր առաջ այցով գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին փոխանցել է Արցախի սահմանին հանդիպելու առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: 

Նրա խոսքով,  Գարեգին 2-րդի և Ալլահշուքյուր Փաշազադեի` Արցախում հանդիպելու մասին դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, սակայն առաջարկ եղել է: «Դեռևս 2011թ. Երևանում ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել սահմանի վրա, եւ դրական արձագանք է գտել»,-ասաց Տեր Վահրամը՝ շեշտելով, որ հստակ պայմանավորվածություն չեղավ նաեւ այն ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Ռուսաստանում ավտովթարից զոհված ՀՀ 4 քաղաքացիների անունները ‘
Հաջորդ հոդվածը‘Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ճանապարհահատվածը բացվել է’