Գարի Նեւիլը կանխատեսել է Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը

300

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի ֆուտբոլային մեկնաբան Գարի Նեւիլը կանխատեսում է արել, թե որ թիմերը տեղ կգրավեն Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում։

«Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթին» երաշխավորված տեղ ունի քառյակում, նաեւ «Տոտենհեմը»։ Կնշեի նաեւ «Արսենալին», բայց նրանք մրցաշրջանի երկրորդ կեսում դեռ պետք է ապացուցեն դա։ Չեմ կարծում, թե «Չելսին» ու «Լիվերպուլը» կկարողանան բարձրանալ 5-րդ տեղից։

Կարծում եմ՝ մրցաշրջանի վերջում լավագույն քառյակը կունենա այսպիսի տեսք․ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Տոտենհեմ», «Մանչեսթեր Յունայթեդ»»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Mirror-ը։

12 խաղից հետո առաջատարը «Արսենալն» է՝ 31 միավոր։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Միլանը» նվաճեց փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի բանաձևը