ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի բանաձևը

280

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը չի ընդունել ռուսաստանյան բանաձևի նախագիծը, որը նախատեսում էր Անվտանգության խորհրդի հանձնաժողով ստեղծել Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրելու համար։

Փաստաթղթի օգտին քվեարկել են Ռուսաստանը և Չինաստանը, դեմ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Անվտանգության խորհրդի մյուս անդամները՝ Ալբանիան, Գաբոնը, Գանան, Հնդկաստանը, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան և ԱՄԷ-ն, ձեռնպահ են քվեարկել։

Փաստաթղթում առաջարկվում էր, որ ՄԱԿ ԱԽ-ն որոշում կայացնի ստեղծելու նրա բոլոր անդամներից կազմված հանձնաժողով՝ «հետաքննելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած բողոքը»՝ ուկրաինական տարածքում կենսալաբորատորիաների գործունեության վերաբերյալ։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ արևմտյան պատվիրակությունները, ըստ էության, ձախողեցին բանաձևի նախագծի շուրջ բանակցային գործընթացը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳարի Նեւիլը կանխատեսել է Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը
Հաջորդ հոդվածըՃապոնիա․ ԿԺԴՀ-ն մեկ օրում երեք հրթիռ է արձակել