‘Գարի Նևիլի կարծիքով «ՄանչեսթրՍիթին» հոգեբանական խնդիրներ ունի’

962

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» հոգեբանական խնդիրներ ունի: Անգլիայի առաջնության վերջին խաղում Քաղաքաբնակները զիջեցին «Քրիսթալ Փելեսին»  1:2 հաշվով:

««Սիթին» մենթալիտետային խնդիրներ ունի, դա անկասկած: Այս թիմն ի վիճակի չէ հաջողությանը դիմանալ: Երբ առաջնություն եք հաղթում, ապա պետք է նորից հաղթանակների հանդեպ սով զգաք, իսկ նրանք չեն կարող դա անել: Նրանք բարձրանում են գագաթին ու ընկնում այնտեղից: Այս թիմը վճռականության պակաս ունի: «Սիթին» պարզապես չկարողացավ ճեղքել «Քրիսթալ Փելեսի» պաշտպանությունը: Անցյալ մրցաշրջանին դա «Չելսիին» տիտղոս արժեցավ: Քաղաքաբնակները տաղանդավոր կազմ ունեն, ամենահզորը «Չելսիի» հետ միասին: Երեք կամ չորս ամիս առաջ «Մանչեսթեր Սիթին» հայտնվեց «հիմա կամ երբեք» իրավիճակում: Թիմը չի կարողանում Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչից առաջ անցնել, չի կարողանում տիտղոս նվաճել, այն ծերանում է, միջին տարիքը՝ աճում: Ներկայիս խաղացողներից ոմանք արդեն հաջորդ խաղաշրջանին ակումբում չեն լինի: «Մանչեսեր Սիթիի» հավակնություններով ակումբը պետք է ավելի լավը լինի»:

Նախորդ հոդվածը‘Բաքվում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանի դեմ դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ոստիկանության այսօրվա գործողությունները նույն շղթայի օղակն են’