ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը կողմ է Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայմանը

328

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդներ տեղակայելու օգտին։ Նա նաև հայտնել է Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ֆինանսավորումը Գերմանիայի կողմից 2 մլն եվրոյից մինչև 5 մլն եվրո մեծացնելու մասին ։

«Մենք մեծագույն անհանգստությամբ ենք նայում Լեռնային Ղարաբաղին,- հայտարարել է Բերբոքը լրագրողներին։- Այն, ինչ հիմա անհրաժեշտ է՝ թափանցիկությունն է, ինչպես նաև տեղերում միջազգային հանրության ներկայությունը։ Մեր գործընկերների հետ միասին մենք ամբողջ թափով աշխատում ենք հնարավորինս շուտ այնտեղ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Ընդ որում, ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը պնդել է, որ «եթե Ադրբեջանը թույլատրի միջազգային դիտորդների ներկայությունը, դա կհաստատի, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու իր պարտավորություններին»։

Նախորդ հոդվածըՓաուերը խուսափել է օգտագործել «էթնիկ զտումներ» տերմինը
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Հա՛յ ժողովուրդ