‘Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է’

1648

Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը երեկ երեկոյան կալանավորվել է։

Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։

Գեղամ Պետրոսյանը երեկ դատարանի միջանցքում ի պատասխան «Ազատության» հարցի հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունն մեղադրանք է առաջադրել Գեղամ Պետրոսյանին՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

 

Նախորդ հոդվածը‘Ժիրու. Չգիտեմ՝ կվերադառնա՞մ Ֆրանսիա, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը’