‘Ժիրու. Չգիտեմ՝ կվերադառնա՞մ Ֆրանսիա, թե՞ ոչ’

711

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ հույս ունի՝ ակումբի հետ ներկա պայմանագիրն իր համար վերջինը չի լինի: Նշենք, որ Ժիրուն մերժեց այնպիսի ակումբների առաջարկը, ինչպիսիք են «Լիոնը», «Մարսելը», որպեսզի կարողանա պայմանագիր կնքել «Չելսիի» հետ.

-Անգլիայում ամենաքիչը դեռ մեկ տարի կմնամ: Ու հույս ունեմ՝ էլի շատ տարիներ կանցկացնեմ: Չեմ սիրում ինձ նախապես տրամադրել: Կապրենք՝ կտեսնենք: Ներկայումս ինձ բացի «Չելսիից», այլ ակումբում չեմ տեսնում: Չեմ կարող ասել՝ կվերադառնա՞մ արդյոք Ֆրանսիա, թե՞ ոչ: Այլ ակումբներ բանակցել են «Չելսիի» հետ, բայց պաշտոնական ոչինչ չկա,- ասել է Ժիրուն:

Նախորդ հոդվածը‘«Նապոլին» 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Լուկակուին’
Հաջորդ հոդվածը‘Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է’