‘Գեներալը լրագրողին. Կվեկալեմ հեռախոսդ կտամ` դեմդ կջարդեմ. Տեսանյութ’

4010

Yerkir.am-ը տեղեկացնում է, որ իր լրագրողը եւ մի քանի այլ լրագրողներ այսօր Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մոտեցել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով:

Yerkir.am-ի հարցին, թե ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են, գեներալը չի պատասխանել, շրջվել, հեռացել է, ապա վերադարձել և, տեսնելով լրագրողի տեսախցիկը,  սպառնացել. «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ` դեմդ կջարդեմ, էտքան մի բան, էղա՞վ»:  Գեներալին ոչ վայել պահվածքից շփոթված  լրագրողը (հայտարարությունն արվել է Երևանի ոստիկանապետի և նրա տեղակալի ներկայությամբ) երբ զարմացած հարցրել է` այսի՞նքն, Երանոսյանը սպառնալից տոնով պատասխանել է. «Այսինքն չկա’, ուզո՞ւմ ես անեմ, տենաս»:

«Սպառիչ» պատասխանից հետո անգամ փոխոստիկանապետը շարունակել է սպառնալիքները` «սուրհանդակների» միջոցով փոխանցելով, որ ջնջենք ձայնագրությունը:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ակտիվիստնների բերման ենթարկման փաստը մտահոգությունների տեղիք է տալիս’
Հաջորդ հոդվածը‘Դիպուկահարներ Գյումրիի եկեղեցու գմբեթին (ֆոտո)’