‘Գերմանական հանրահայտ Financial Times Deutschland գործարար պարբերականը դադարեցնում է իր գոյությունը’

908

Գերմանական Gruner+Jahr մեդիա ընկերությունը դադարեցրել է Գերմանիայի նշանավոր Financial Times Deutschland գործարար օրաթերթի հրատարակությունը, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այսօր Համբուրգում հայտարարել է ԳՖՀ-ի հնագույն հրատարակչության ներկայացուցիչը: Նրա տվյալներով՝ թերթի վերջին համարը լույս կտեսնի դեկտեմբերի 7-ին: Ինչպես նշում են փորձագետները,  2000 թվականից ի վեր իր գոյության ընթացքում Financial Times Deutschland-ը վնասով է աշխատել, թեև մեծ ժողովրդականություն է վայելում ընթերցողի շրջանում:

Financial Times Deutschland-ի փակումը ԳՖՀ-ում տպագիր մամուլի ճգնաժամի ևս մեկ վկայությունն է: Այս ամիս  սնանկության գործընթացի դիմում է ներկայացրել գերմանական մեկ այլ հայտնի պարբերական՝ «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթը, քանի որ վաճառքը կտրուկ անկում է ապրել: 

Նախորդ հոդվածը‘Անպարկեշտ պահվածքի համար Ճապոնիայում ձերբակալվել է ամերիկացի զինծառայող ‘
Հաջորդ հոդվածը‘Շարմազանով. Շարմազանովը ՍԴ անդամ կամ նախագահ դառնալու հավակնություն չունի ‘