Գերմանացիները վախենում են իրենց երկրի ապագայի համար

414

Գերմանական Die Zeit թերթի ընթերցողները քննադատել են Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտին՝ նոր հակառուսաստանյան պատժամիջոցների մասին նրա հայտարարությունից հետո։

Նախարարը առաջարկել է նաև «Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեղավորներին» արգելել «մեկնել Փարիզում Ելիսեյան դաշտ՝ շոփինգի»։

Շատ օգտատերեր կարծում են, որ նման սպառնալիքները ընդամենը խայտառակում են Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարարին։

«Նայելով մեր հրաշալի զինված, բոլոր հակառակորդներին սարսափեցնող բունդեսվերին՝ մեզ այլ բան չի մնում, քան ամենասոսկալի սպառնալիքը՝ հակառակորդին արգելել շոփինգը Փարիզում»,- գրել է օգտատերերից մեկը։

«Եթե նման կարգի պատժամիջոցները ծագում են մեր պաշտպանության նոր նախարարի գլխում, ապա ես վախենում եմ Գերմանիայի ապագայի համար»,- նշել է մեկ այլ օգտատեր։

«Ուղղակի ամաչում եմ տիկին Լամբրեխտի փոխարեն։ Դեռ արդարադատության նախարար եղած ժամանակ նա առանձնապես չէր փայլում, իսկ հիմա, դառնալով պաշտպանության նախարար, անհեթեթություններ է դուրս տալիս։ Մնում է հուսալ, որ նա այս կառավարության գործունեության ողջ ժամկետի ընթացքում չի մնա նախարարի պաշտոնում»,- ամփոփում է երրորդը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայելային պատասխան․ Ռուսաստանը արտաքսում է ԳԴՀ-ի երկու դիվանագետների
Հաջորդ հոդվածըԴիվանագետ․ Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառույցները տեղակայել Վրաստանում