‘Գերմանիայի արտգործնախարարը Կիևում կբարձրացնի Տիմոշենկոյի ազատման հարցը’

777

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն մեկնել է Ուկրաինա՝ մասնակցելու բանակցություններին, որոնցում առանցքային հարցը կլինի ուկրաինական ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի ազատման հարցը: Տիմոշենկոյի ազատման հարցը ԵՄ-ն առաջ է քաշում որպես պայման՝ Ուկրաինայի հետ առևտրի և գործընկերության մասին պայմանագրի ստորագրման համար:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազային համաձայնագիրը ստորագրելիս պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով: Եվրոպական Միությունը համարում է, որ այդ գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Այս տարվա գարնանը մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես նախկին վարչապետի ձերբակալությունը պայմանավորել է քաղաքական դրդապատճառներով և այն համարել է մարդու իրավունքների խախտում: 

 

Նախորդ հոդվածը‘Բուլղարիա. Այն մասին, թե ինչպես մալթացիներից վաստակած 6 միավորը կարող է ԱԱ ուղեգիր պարգևել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ’