‘Գերմանիայի դեսպանը հետևելու է Օսկանյանի գործին ‘

906

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ուշադիր հետևելու է Վարդան Օսկանյանի գործին: Այս մասին նա հայտարարել է այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

News.am-ի փոխանցմամբ, Մորելը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի նախկին արտգործնախարարի գործին եւ սխալվել է Վարդան Օսկանյանը, թե ոչ, պետք է պարզի դատախազությունը: Դեսպանը հիշեցրել է անմեղության կանխավարկածի գոյության մասին:

«Վարդան Օսկանյանը պետք է կարողանա ներկայացնել իր փաստարկները եւ բացատրությունները», — ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքերով, իրենց վերաբերմունքը գործի նկատմամբ կապված է Օսկանյանի անձի հետ, ով շարունակում է կարեւոր անձ մնալ հասարակության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Ազգային Ժողովը բավարարել է գլխավոր Դատախազի՝ Վարդան Օսկանյանին գործում որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ-ն շնորհավորում է Վրաստանի Հանրապետական կուսակցությանը ‘
Հաջորդ հոդվածը‘«Վրացական երազանքը» խորհրդակցություններ կանցկացնի Սահակաշվիլիի հետ’