Գերմանիայի կանցլերը մեկնում է Կիև, ապա Մոսկվա

372

Այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ երեքշաբթի բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 Մոսկվա կատարելիք այցի մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի մյուս երկրները Գերմանիային սկսեցին քննադատել անգործության  համար և արտահայտեցին իրենց դժգոհությունը Կիևին զենքի մատակարարումից հրաժարվելու համար։

Շոլցը նույնպես լրիվ հստակ ու միանշանակ չէր ասում, որ ռուսաստանյան ներխուժման դեպքում «Հյուսիսային հոսք-2»-ը չի գործարկվի, բայց ոչ էլ բացառում էր դա։

Շոլցը կանցլերի պաշտոնն ստանձնել է դեպտեմբերի սկզբին և միանգամից չի միացել այդ հակամարտության շուրջ հրապարակային դիվանագիտությանը։

Բայց փետրվարին նա սկսեց ավելի ակտիվ գործել՝ Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենի հետ, Բեռլինում ընդունեց  Ֆրանսիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների առաջնորդներին և ծրագրեց այցելել Կիև ու Մոսկվա։

Շոլցն ասել է, որ գնում է Ռուսաստանին զգուշացնելու, որ նա շատ բարձր գին կվճարի, եթե ներխուժի Ուկրաինա։ Բայց չի նշում, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը․ կանցլերը պնդում է, որ այդ հարցերում  հարկավոր է «ռազմավարական անորոշություն» պահպանել և բոլոր հաղթաթղթերը չդնել սեղանին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Ավստրալիան նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր
Հաջորդ հոդվածըՈւկրաինան հանդիպում է պահանջում Ռուսաստանի հետ