Ուկրաինան հանդիպում է պահանջում Ռուսաստանի հետ

419

Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը Ռուսաստանին և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի մյուս երկրներին հանդիպման պահանջ է ներկայացրել 48 ժամվա ընթացքում՝ սահմանամերձ շրջաններում և «ժամանակավորապես օկուպացված Ղրիմում»  ռուսաստանյան զորքերի գործունեությունը քննարկելու համար, քանի որ ավելի վաղ Մոսկվան չի պատասխանել Կիևի համապատասխան հարցապնդմանը։

«Եթե Ռուսաստանը լուրջ է վերաբերվում ԵԱՀԿ տարածքում անվտանգության անխախտելիության վերաբերյալ իր հայտարարություններին,  ապա նա պետք է իր պարտավորությունները կատարի ռազմական թափանցիկության հարցում՝ լարվածությունը թուլացնելու և բոլոր մասնակից-պետությունների անվտանգությունն ամրապնդելու համար»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Անցյալ ուրբաթ Կուլեբան նշել էր, որ Ռուսաստանը պետք է տեղեկություններ հաղորդի ռազմական մանևրներ անցկանելու շրջանների, կազմավորումների թվաքանակի, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակների մասին։

Վիեննայի փաստաթուղթն ընդունվել է 2011 թ․ և նախատեսում է ռազմական բնույթի տեղեկատվության փոխանակում ԵԱՀՄ անդամ-երկրների միջև, ինչպես նաև մեխանիզմներ վտանգավոր միջադեպերը կանխելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիայի կանցլերը մեկնում է Կիև, ապա Մոսկվա
Հաջորդ հոդվածըԶելենսկին Բայդենին հրավիրել է Կիև