Գերմանիայի ոստիկանությունը գործողություններ է նախապատրաստում ԻՊ-ի ենթադրյալ կողմնակիցների դեմ

427

Գերմանիայի իրավապահ մարմինների առնվազն 350 աշխատակիցներ են մասնակցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ կողմնակիցների դեմ հատուկ գործողությանը։

Այդ մասին ասվում է Քյոլնի ոստիկանության՝ այսօր տարածած հայտարարության մեջ։

Ըստ այդմ՝ Դյուսելդորֆի գլխավոր դատախազությունը հետաքննություն է վարում 16-22 տարեկան հինգ մարդու վերաբերյալ՝ պետությանը սպառնացող լուրջ հանցագործություններ նախապատրաստելու գործով։

«Երկու կասկածյալներ Գերմանիայի քաղաքացիներ են, երկուսը Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, և մեկ կասկածյալ Թուրքիայի քաղաքացի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սույն անձինք «կասկածվում են ԻՊ օտարերկրյա  ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութերն օգտագործելու մեջ՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու նպատակով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուշկովը ծաղրել է Լեհաստանի արձագանքը ԵՄ-ի սահմանած տուգանքի առթիվ
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ Աշխարհում հակամարտությունների պատճառով փախստական դարձած մարդկանց թիվը հասել է 48 միլիոնի