Պուշկովը ծաղրել է Լեհաստանի արձագանքը ԵՄ-ի սահմանած տուգանքի առթիվ

522

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը  Twitter-ում մեկնաբանել է Լեհաստանի արձագանքը Եվրամիության դատարանի որոշմանը, ինչով Լեհաստանին պարտավորեցնում են օրական մեկ միլիոն եվրո տուգանք վճարել՝ մինչև Գերագույն դատարանի կարգապահական պալատը լուծարվի։

Հուլիսին ԵՄ Դատարանը պահանջել է դադարեցնել պալատի աշխատանքը, որը, Եվրահանձնաժողովի կարծիքով՝ վտանգ է ստեղծում դատավորների անկախության և անաչառության համար։ Չորեքշաբթի Լեհաստանին պարտավորեցրել են օրական մեկ միլիոն եվրո տուգանք վճարել ԵՀ-ին՝ այդ որոշումը չկատարելու համար։

Լեհաստանը քննադատել է Բրյուսելի այդ գործողությունները։ Այսպես, երկրի արդարադատության փոխնախարար Սեբաստիան Կալետան ԵՄ-ի որոշումն անվանել է ուզուրպացիա և շանտաժ։

Պուշկովի կարծիքով՝ Եվրադատարանի որոշման առիթով Լեհաստանի վրդովմունքը «մի քիչ շինծու է»։

«ԵՄ-ն միություն է խիստ կանոններով․ երկրի տնտեսության ոլորտում շահույթի համար վճարում են ինքնիշխանությամբ։ Վարշավայում չգիտեի՞ն՝ ուր են մտնում»,- հարց է տալիս սենատորը։

Պուշկովը նշել է, թե Եվրամիությունը Վարշավային ապացուցում է, որ «չի կարելի մի քիչ հղի լինել»։ Եվ հիմա «Լեհաստանը պետք է հակառակն ապացուցի»,- եզրափակել է սենատորը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքը քննադատել է ԱՄՆ-ում առաջարկված «միլիարդատերերի հարկը»
Հաջորդ հոդվածըԳերմանիայի ոստիկանությունը գործողություններ է նախապատրաստում ԻՊ-ի ենթադրյալ կողմնակիցների դեմ