‘Գերման Գրեֆ. Նավթային դարաշրջանն ավարտված է’

1728

Աշխարհում նավթային դարաշրջանն ավարտված է՝ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սբերբանկի ղեկավար, ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Գերման Գրեֆը: Որպես օրինակ՝ Գրեֆն ընդգծել է, որ Չինաստանը` ածխաջրածինների ամենախոշոր սպառող երկիրը, արագ տեմպերով ստեղծում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Նրա խոսքով, եթե Չինաստանը շարունակի այս տեմպերով առաջ շարժվել, ապա մոտ ապագայում կսկսի 45 տոկոսով քիչ ավանդական էներգետիկ աղբյուրներ սպառել:

«Դա մեր ածուխն է, որը մենք մեծ ծավալներով մշակում ենք եւ մատակարարում, նաեւ շարունակում ենք ներդրումներ կատարել այդ ոլորտում` հաշվի առնելով չինական շուկան»,- նշել է նա` հավելելով. «Կարելի է ասել՝ այդ դարաշրջանն անցյալում է: Ինչպես ասում են` քարե դարն ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերն ավարտվեցին, ճիշտ նույն կերպ էլ կարելի է ասել նավթային դարաշրջանի մասին»:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը ճանապարհներին’