‘Գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել’

846

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Իջևանի բժշկական կենտրոնի օրթոպեդ Էմիլ Բրուտյանը:

Հիշեցնենք, որ 77-ամյա հայ հովիվը գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին և հայրենիք վերադարձվել նախօրեին`Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Բրուտյանի խոսքով, Խոջոյանի մարմնի վրա կան բազմաթիվ հեմատոմաներ և վերքեր, ինչպես նաև աջ վերին վերջույթի բեկորային կոտրվածք: Վնասված են նաև ականջները, ինչը վկայում է նրա նկատմամբ կտտանքներ կիրառելու մասին: Խոսելով ընդհանուր առողջական վիճակի մասին`բժիշկը տեղեկացրել է, որ Խոջոյանն ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել, և նրան անկողնային ռեժիմ է նշանակվել: Բացառված չէ, որ նա ուժեղ սթրեսի ազդեցության տակ է գտնվում, քանի որ ճանաչել է միայն իր որոշ հարազատների, ինչպես նաև դժվարությամբ է արտահայտում մտքերը: Նա նաև չի բացառել Խոջոյանին հոգեմետ դեղեր ներարկելու հնարավորությունը: Բրուտյանի կարծիքով, Խոջոյանն առնվազն մեկ շաբաթ պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո:

 

Նախորդ հոդվածը‘Կորեական հարված՝ ռուսական ոճով. Ինչպես արտահոսեցին Սերժ Սարգսյանի կորեական արկածները’
Հաջորդ հոդվածը‘Չիչեք. Համաշխարհային հանրությունն այնքան էլ շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ‘