‘Գլոբալ տաքացումը սպառնում է ոչնչացնել կենդանիների և բույսերի հազարավոր տեսակներ’

1060

Կենդանիների և բույսերի բազում տեսակներ կոչնչանան, եթե միջոցներ ձեռք չառնվեն ածխաթթու գազի քանակը մթնոլորտում նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է բրիտանական մամուլը՝ հղում անելով Արևելյան Անգլիայի համալսարանի մի խումբ գիտնականների եզրակացությանը: Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ներկա պահին օդում առկա է ածխաթթու գազի ամենամեծ քանակությունը, ինչը երբևէ գրանցել են կլիմայաբանները: Եթե միջոցներ ձեռք չառնվեն, ապա ընթացիկ հարյուրամյակում ջերմաստիճանը կբարձրանա չորս աստիճանով, ինչն աղետալի կլինի բույսերի տեսակների կեսի և կենդանիների մեկ երրորդի, հատկապես՝ երկկենցաղների և սողունների համար: Փորձագետների խոսքերով՝ հենց այդ տեսակներն են ավելի զգայուն ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, մինչդեռ դրանք էական դեր են են խաղում էկոհամակարգում՝ օդը և ջուրը մաքրելու հարցում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Փոխվում են միայն կամակատարների անունները’
Հաջորդ հոդվածը‘Առաջին նախագահին հրավիրել են եկեղեցու բացմանը ‘