‘Գծատերերը արդեն սպառնում են. Ձմռանը Հայաստանը կբախվի տրանսպորտային կոլապսի’

958

Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները կրախի առջև են կանգնած, և հասարակական տրանսպորտի ուղեվարձի ներկայիս սակագների պահպանման դեպքում առաջին իսկ ձյան ժամանակ կհրաժարվեն գոյություն ունեցող երթուղիներից, որպեսզի խուսափեն զոհերից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման սպառնալից կանխատեսում է արել Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով, ընկերությունները «չեն կարողանա փոխադրումներ իրականացնել ձմռանը, քանի որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով տրանսպորտային պարկը տեխնիկապես պատրաստ չէ ձմռան շրջանում ուղևորափոխադրումներ իրականացնել»: «Եթե հասարակական տրանսպորտով երթևեկության սակագինը բարձրանա մինչև 150 դրամ, մնացած 50 դրամը տրանսպորտային ընկերություններն ակնկալում են ստանալ պետական դոտացիաների տեսքով»,- հայտարարել է նա:

Ուշագրավն այն է, որ արդեն քանի տարի ուղեւորափոխադրող ընկերությունները նույն հնամաշ երթուղայիններով իրականացնում են փոխադրումներ՝ մասնագետների պնդմամբ, ստանալով ահռելի չափերի գերշահույթներ, եւ հանկարծ հենց հիմա են հասկացել, որ իրենց մեքենաները պատրաստ չեն ձմռանը:  

 

Նախորդ հոդվածը‘Գարեգին Երկրորդը կարգալույծ է արել Նշան աբեղա Պետրոսյանին’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ Սարդարապատ գյուղում կատարված սպանությունից (տեսանյութ)’