‘Գծատեր Տարոն Մարգարյանը հանդիպել է մյուս գծատերերին ‘

1335

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ներկայացնելով N3661-Ա որոշման   գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ Մարգարյանը նշել է, թե առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները: Իսկ մինչ այդ Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով: 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հայտնի է դարձել, որ Տարոն Մարգարյանն ինքն էլ գծատեր է: 

Նախորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Արտակ Բուդաղյանը ինչպես նախկինում, այսօր էլ բանակի հպարտություններից մեկն է’
Հաջորդ հոդվածը‘Մեղրաձորի ոսկու հանքում հանքափոր է զոհվել’