‘Մեղրաձորի ոսկու հանքում հանքափոր է զոհվել’

1159

Կատայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով 40-ամյա հանքափոր Սամվել Հովհաննիսյանը մահացել է, ևս երկու հոգի, որոնց տվյալներն այս պահին հայտնի չեն, վիրավորվել են:
Ըստ eMedia.am-ի, հանքի տնօրեն Վարդան Մարգարյանը վերջին շրջանում աշխատակազմի մեծ կրճատումներ է արել, որի հետևանքով ստացել է այնպես, որ հանքափոր Հովհաննիսյանը ստիպված պայթեցում է իրականացրել: Սխալ իրականացված պայթյունը դարձել է նրա մահվան պատճառ:

Կայքը տեղեկացնում է նաեւ, որ Սամվել Հովհաննիսյանն ամուսնացած էր և ուներ 4 անչափահաս երեխա:

 

Նախորդ հոդվածը‘Գծատեր Տարոն Մարգարյանը հանդիպել է մյուս գծատերերին ‘
Հաջորդ հոդվածը‘Խերարդո Տատա Մարտինո. «Բյելսիստա» նոր փուլի համար’