‘Գյուլբուդաղյանց.Դժվարին հաղթանակ էր և տղաները մեծ նվիրվածությամբ խաղացին’

570

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հունաստանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Չգիտեի, որ մինչ այս Հայաստանի հավաքականը գոլ չէր խփել Հունաստանին։ Նոր իմացա այդ մասին։ Մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, ով դժվար խաղերում կարողացել է մեծ հաջողությունների հասնել։ Սպասում էինք, որ հենց նա կառաջնորդի և մնացածին իր հետևից կտանի: Դժվարին հաղթանակ էր և տղաները մեծ նվիրվածությամբ խաղացին։

Պաշտպանությունում որոշակի սխալներ եղան, բայց նաև կարողացան կազմակերպված և ուշադիր խաղալով չեզոքացնել մրցակցի պահերը։

Սպասում էինք, որ նրանք մեծ ճնշում կգործադրեն ընդմիջումից հետո։ Փառք ու պատիվ մեր տղաներին, որ կարողացան երրորդ գոլը խփել:

Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, ովքեր գտնվում էին, թե՛ Հայաստանում, թե՛ այստեղ։ Նրանք մեծ ճանապարհ էին կտրել։ Տղաներն այդ աջակցությունը զգացին»,- ասել է Գյուլբուդաղյանցը։

Նախորդ հոդվածը‘Եվրո-2020. Հայաստանի հավաքականն արտագնա խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Հունաստանի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը լավագույն եռյակում է’