‘Գյուղի բնակիչները վռնդել են մեդրեսեի ղեկավարին՝ նրա սեռական կողմնորոշման պատճառով’

1020

Ղրղզստանի հյուսիսում գտնվող Կոչկոր գյուղի բնակիչները վռնդել են իսլամական կրոնական դպրոցի՝ մեդրեսեի  ղեկավարին՝ նրան կասկածելով ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ, հաղորդել են տեղական ՆԳ վարչությունում:

Ներկայումս 39-ամյա տղամարդու գտնվելու վայրն անհայտ է: «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային ծառայության տվյալներով՝ Մահմուդ անունով ուսուցիչը նախկինում իմամ է եղել Կոչկորյան շրջանի մզկիթներից մեկում: Թե ինչի հիման վրա են գյուղացիները որոշել, որ նա ոչ ավանդական սեռական կողմորոշում ունի՝ չի մանրամասնվում:

2014 թ. գարնանը հանրապետության խորհրդարան էր ներկայացվել օրինագիծ, որով արգելվում էր «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը»: Հունիսին օրինագիծը հավանության արժանացավ մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից:

2014 թ. ձմռանը Ղրղզստանի մուֆթիների խորհուրդը հատուկ հարմանագիր արձակեց, որով դատապարտում էր համասեռականությունը: Այնտեղ խոսվում էր համասեռ հարաբերությունների անընդունելիության մասին և մեջբերվում էր Մուհամեդ մարգարեի մասին ավանդազրույցից մի հատված՝ նման կապեր ունենալու մեջ բացահայտված մարդկանց սպանելու կոչով: Ավելի ուշ Ղրղզստանի մուֆթին պարզաբանեց, որ բոլոր գեյերին սպանելու  անհարաժեշտության մասին այդ նախադասությունը վերաբերում էր «այն հեռավոր ժամանակներին՝ այլասերվածությունը կասեցնելու նպատակով, ոչ թե մեր օրերին»: Այնուհանդերձ, մուֆթին նաև ընդգծել էր, որ համասեռական հարաբերություններն անընդունելի են: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահը պատրաստ է գործողություն սկսել ԻՊ-ի դեմ՝ առանց կոնգրեսի թույլտվության’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Սալմոնդ. «Ելիզավետա II-ը հպարտ կլինի դառնալ Շոտլանդիայի թագուհին»’