‘Գյումրեցիները ևս առանց նվերի չեն մնա. Մամուլ’

981

Գյումրու ստրատեգիական նշանակություն ունեցող «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը, պարզվում է` տեսքի են բերում միայն ռուս գահակալների՝ Գյումրի ժամանելիս։ Այս մասին գրում է «Առավոտը» և հավելում է, որ գյումրեցիների հիշելով՝ այս ճանապարհը վերջին անգամ քիչ թե շատ վերանորոգվեց ճիշտ այն ժամանակ, երբ 2010 թվականի ամռանը իրենց հյուրընկալվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ու թեև Մեդվեդևը սեփական ուղղաթիռով վայրէջք կատարեց Գյումրու մարզադաշտում, սակայն փոխարենը նրան ուղեկցող անձնակազմը ժամանեց օդանավակայան։

«Այժմ այս ճանապարհը գիշեր ու ցերեկ վերանորոգում են Պուտինի պատվին ու նրա ապահովության համար… Իսկ եթե նա դեկտեմբերի 2-ին պատահաբար որոշի պտույտ տալ Գյումրիով մեկ, հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչպե՞ս են այս քաղաքի ռմբակոծված փողոցների ցեխից ու այլ վտանգներից փրկելու Վլադիմիր Վլադիմիրովիչին։

Ի դեպ, գյումրեցիները հերթ են կանգնել «սովետի թագավորին» իրենց դռներում հյուրընկալելու համար, «գազից խեր չտեսանք, գոնե գա ցեխից փրկի…»»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Գույք՝ ոչ մի բանի դիմաց. Պուտինը առանց նվեր չի մնա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խաչիկյան-3. Կալանավորվել է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրենը. Մամուլ’