‘Գյումրիում տեղի կունենա Արհեստների և արվեստի 2-րդ փառատոնը ‘

1104

Հեկտեմբերի 5-ին Գյումրիում տեղի կունենա Արհեստների և արվեստի 2-րդ փառատոնը: է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը Արմինֆոյին ասել է, որ փառատոնը կմիավորի տարբեր արհեստների ներկայացուցիչնրի` դարբինների, ոսկերիչների, երկաթագործների և այլն: Միջոցառման հյուրերը հնարավորություն կստանան տեսնելու այս կամ այն իրի պատրաստման գործընթացը: Բացի այդ, փառատոնի շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, իսկ երեկոյան` հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգը: Մանուկյանի խոսքով, անցյալ տարի Արհեստների և արվեստի 1-ին փառատոն այցելել է ավելի քան 3 հազար մարդ:

 

 

Նախորդ հոդվածը‘Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանության մեղավորները ձերբակալվել են’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Արցախը պատրաստ է խորացնել կապերը Ֆրանսիայի հետ’