‘Գնացքի աղետն Իսպանիայում. փորձագետներն ուսումնասիրում են սև արկղը’

869

Իսպանիայում ուսումնասիրում են Մադրիդ-Ֆեռոլ գնացքի սև արկղի ձայնագրությունները, որոնք պետք է օգնեն պարզել աղետի պատճառները: Առայժմ գլխավոր կասկածյալը մնում է գնացքի մեքենավարը՝ Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն, որը խոստովանել է, որ մի քանի անգամով գերազանցել է այդ ուղեմասում թույլատրելի՝ 80 կմ/ժ արագությունը և ընթացել է գրեթե 200 կմ/ժ արագությամբ: Աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 80-ի, 94 մարդ հիվանդանոցում է, այդ թվում՝ նաև մեքենավարը: Նրանցից 35-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այսօր հիվանդանոցում կհարցաքննվի գնացքի մեքենավարը, որի հիվանդասենյակի մոտ հերթապահում են ոստիկանները, քանի որ նա գլխավոր կասկածյալն է. նրան գնացքի խցիկից դուրս բերած երիտասարդ զույգը հայտնել է, որ այդ ընթացքում նա անընդհատ կրկնել է, որ չի ուզում ապրել:

Երեկ ուշ երեկոյան քաղաք է ժամանել արքայական ընտանիքը՝ Խուան Կառլոս թագավորն ու թագուհի Սոֆյան, որոնք այցելել են հիվանդանոց:

Այսօր առավոտվանից երկրում եռօրյա սուգ է հայտարարված, իսկ Գալիսիայում այն կտևի մեկ շաբաթ, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկոն գնացել է հանդիպման, բայց «հրավիրողը» չէր եկել ‘
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին համաձայն է աշխատանքի ընդունել Քոնդոլիզա Ռայսին’