‘Գնում են եղեռնից մազապուրծ ամբոխի նման. Մամուլ’

1592

«Հայ մարդն իր բողոքն արտահայտում է երկրից հեռանալով: Եվ եթե անցյալում հեռանում էին որակյալ մասնագետները, հասարակության սոցիալապես ապահով հատվածը, որը Հայաստանում մասնագիտական աճի, կարիերա անելու հնարավորություն չէր տեսնում, դժգոհ էր արդարության և հոգևոր կյանքի մակարդակից, չէր տեղավորվում հայաստանյան իրա­կանության շրջանակներում, ապա֊ հիմա գաղթողների սոցիալական կազմը փոխվել է. գնում է ամենաչքավոր մասը: Համենայնդեպս, Վրաստանի սահմանն անցնողների մեծ մասը հենց այդ խավից են, որոնք գնում են բառացիորեն հաց վաստակելու: Գնում են եղեռնից մազապուրծ ամբոխի նման՝ բոխչաներով ու աման-չամանով, ավտոբուսների հատակին կուչ եկած: Ինչպե՞ս է անդրադառնալու հուլիսի 7-ից վրա հասած գազի և դրան հաջորդած այլ թանկացումների ալիքը միգրացիայի վրա»,-գրում է «Հրապարակը»: Հոդվածն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Վատ և ավելի վատ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’