‘«Գոլդ» համարանիշներում կօգտագործվեն նաև «C» «F» «Z» տառերը’

1116

Ներկայումս տրանսպորտային միջոցների համարանիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «D», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U» և «V» տառերը: Ճանապարհային ոստիկանությունն առաջարկում է օգտագործել նաև «C» և «F» «Z» տառերը: Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ է ներկայացվելու հաստատման:

Ըստ Ճանապարհային ոստիկանության` որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Գերատեսչությունները առարկություն չեն ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը:

Այս թեմայով «168 ժամը» այսօր գրել է.

Թանկանալու են նաև «սուպերգոլդ» համարանիշները։ 5 թվերի կրկնությամբ և նույն տառերի սերիան ունեցող համարանիշները նախկին 5 մլն-ի փոխարեն կարժենան 8 մլն»։

Նախորդ հոդվածը‘Ինչպես է այլանդակվել Ծածկած շուկան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ուրիշներին եք գժի տեղ դնո՞ւմ, թե՞ ինքներդ եք գժվել’