‘Գողություն հավաբնից. տարել են 7 հավ, 2 աքլոր և 2 ճագար’

906

Փետրվարի 21-ին  Ստեփանակերտ քաղաքի Մ.Շահինյան փակուղու N տան բնակչուհի` 1947թ. ծնված Լ. Մ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ  հավաբնից գողություն է կատարվել: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունը:

Պարզվել է, որ փետրվարի 21-ի գիշերը, անհայտ անձը մուտք է գործել Լ.Մ-ին պատկանող տան կից հավաբունը և գողացել  7 հավ, 2 աքլոր և 2 ճագար:

  

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիների ակնկալիքները Ազատության հրապարակից (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչ. Ուկրաինան Եվրո-2020-ի անցկացման հայտ կներկայացնի’