‘Գոռ Վարդանյանին պատկանող ֆեդերացիայում հայտնաբերվել է զինամթերք’

2599

Փետրվարի 4-ին, ժամը 21.59-ին, ԱԻ նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի բակում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորական խումբը:

Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ՝ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար՝ գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ՝ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ՝ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ)՝ 0.5 կգ:
Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է Կենտրոնի ՈԲ:

Հ.Գ. «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի նախագահը Գոռ Վարդանյանն է, իսկ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոն՝ Իսրայել Սարգսյանը, ֆեդերացիայում աշխատում էր որպես անվտանգության ծառայության պետ:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայում ճագարները բույն փորելիս հնագույն «գանձարան» են «հայտնաբերել»’