‘Անգլիայում ճագարները բույն փորելիս հնագույն «գանձարան» են «հայտնաբերել»’

1236

Անգլիայի հարավ-արևմուտքում՝ Քորնուոլ կոմսության զբոսաշրջային հայտնի Լենդս-Էնդ վայրից ոչ հեռու, հայտնաբերվել են նեոլիթի ժամանակաշրջանի առարկաներ, որոնց տարիքն առնվազն ութ հազար տարի է: Ընդ որում՝ արժեքավոր գյուտն արել են ամենևին էլ ոչ հնագետները, այլ սովորական ճագարները, որոնք այդտեղ բույն են փորել, հաղորդում է Mirror-ը: Երկարականջները, բույնը փորելիս, քարերի ու հողակտորների հետ միասին լույս աշխարհ են հանել նետի 20 գլխիկներ, ինչպես նաև  քարե այլ գործիքներ: Միլիոնից մի դեպքում էր հնարավոր նման բան, հիացմունքով նշել է գտածոյի հետազոտությամբ զբաղվող հնագետների խմբի ղեկավար Դին Փեյթոնը՝ կես-կատակ, կես-լուրջ հավելելով, թե «Ճագարների ընտանիքը վերաշարադրել է պատմության դասագրքերը»:

Առայժմ դժվար է գնահատել գտածոյի նշանակությունը, սակայն ակներև է, որ դա «ոսկե երակ է», կարծում են գիտնականները, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Գոռ Վարդանյանին պատկանող ֆեդերացիայում հայտնաբերվել է զինամթերք’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մերկասառույց. որոշ ճանապարհներ դժվարանցանելի են’