‘Գուայդոն գործադուլի կոչ է անում’

1102

Վենեսուելայի բանակը պաշտպանում է Նիկոլաս Մադուրոյին. այսպես է հայտարարել Վենեսուելայի առաջնորդն ինքը, որ հինգշաբթի օրը գլխավորել է իր կողմնակիցների երթը Կարակասի փողոցներով: Երթին մասնակցել են նաև զինծառայողներ:

Ելույթ ունենալով Կարակասի ռազմական ակադեմիայում՝ Մադուրոն կոչ է արել հնարավորինս արագ զինաթափել «դավաճաններին և պետական հեղաշրջման կազմակերպիչներին»: Նա ընդդիմությանը մեղադրել է Վենեսուելայում քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ:

Ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոն, հեղաշրջման փաստացի ձախողումից հետո, վենեսուելացիներին գործադուլների կոչ է արել, որոնք, ի վերջո, կվերածվեն համազգային ապստամբության:

Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Լեոպոլդո Լոպեսի կալանքի օրդեր են տվել: Չորս տարի առաջ նա դատապարտվել էր բանտային կալանքի, որը փոխարինել էին տնային կալանքով: Ապրիլի 30-ին նա եղել էր այն մարդկանց թվում, ովքեր հավաքվել էին «Կառլոտա» ավիաբազայի մոտ՝ դրանով իսկ խախտելով պատժի պայմանները:

Լոպեսի տանը խուզարկություն է անցկացվել: Նա ինքը ներկայումս Կարակասում Իսպանիայի դեսպանատանն է գտնվում: Դիվանագետները հայտարարել են, որ նա իրենց մոտ է հյուրի կարգավիճակով, այլ ոչ թե փախստականի:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե երբ Ռաուլը կգլխավորի «Կաստիլյա»-ն’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելի. Հանուն ֆուտբոլի, Մեսիին մի համեմատեք «Յուվենտուսի» 7 համարի հետ’