‘Հայտնի է, թե երբ Ռաուլը կգլխավորի «Կաստիլյա»-ն’

809

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հունվարի 14-ից հետո կգլխավորի «Կաստիլյա»-ն: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա իսպանացին ներկա պահին մասնակցում է «UEFA Pro License» դասընթացին, որն ավարտվելու է հունիսի կեսերին: Այդ պաշտոնում նա կփոխարինի Մանոլո Դիասին:

Հիշեցնենք, որ Ռաուլն «արքայական ակումբ»-ում հանդես է եկել 1994-2010 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ‘
Հաջորդ հոդվածը‘Գուայդոն գործադուլի կոչ է անում’