‘Գուայդոն հերքել է հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքները’

1160

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հերքել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքները, որոնք ավելի վաղ հնչեցրել է Բոլիվարիական Հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

«Լրագրողներն արդեն հաշիվը կորցրել են, թե նրանք որերորդ անգամ են հնչեցնում այդ մեղադրանքները: Մեր կոչը, որով մենք հանդես ենք եկել և շարունակելու ենք հանդես գալ, ուղղված է զինվորականներին, որոնք պետք է անցնեն սահմանադրության կողմը»,- Գուայդոյի խոսքն է մեջբերում France-Presse  գործակալությունը:

Ռոդրիգեսը հայտարարել է, թե Վենեսուելայի իշխանությունները կանխել են պետական հեղաշրջման փորձը, որը պետք է իրականացվեր հունիսի 23-24-ին և նախատեսում էր երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի սպանությունը: Նախարարի ասելով՝ Գուայդոն գիտեր և պաշտպանում էր այդ ծրագրերը:

Իր հերթին՝ Մադուրոն հայտարարել է, որ պետական հեղաշրջման կազմակերպիչները մտադիր էին սպանել տասնյակ զինվորականների և ռազմականացված կառույցների անդամների: Նրա խոսքով՝ դավադիրները պատրաստվում էին սպանել բոլոր զինվորականներին, «որոնք ռազմաբազան գրավելիս  կհայտնվեն իրենց ճանապարհին»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Դժոխային շոգը» Եվրոպայում կարող է բազմաթիվ կյանքեր խլել’
Հաջորդ հոդվածը‘«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումն անընդունելի է»’