‘«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումն անընդունելի է»’

1144

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը դատապարտել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը:

«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի անվերապահ վերականգնումը՝ առանց վեհաժողովի սահմանած որևէ պահանջի կատարման, սխալ է և հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքներին, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին: Լատվիան կշարունակի պաշտպանել եվրոպական արժեքները»,- գրել է նա Twitter-ում:

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը նույնպես դատապարտել է ՌԴ լիազորությունների վերականգնումը ԵԽԽՎ-ում:

«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի իրավունքների վերականգնումը տեղին չէ և պարզապես սխալ է»,- նույն սոցիալական ցանցում գրել է Ռատասը:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ նստաշրջանի մասնակիցները ընդունել են բանաձև, որը հաստատում է ռուսաստանյան պատվիրակության լիազորություններն ամբողջ ծավալով: Ի նշան բողոքի՝ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է նստաշրջանը, նրան պաշտպանել են Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի ներկայացուցիչները և Սլովակիայի ու Լեհաստանի պատվիրակների մի մասը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գուայդոն հերքել է հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքները’
Հաջորդ հոդվածը‘Սենատոր Քլոբուշար. Թրամփը ԱՄՆ-ը պատերազմի մեջ ներքաշելուց «10 րոպե» է հեռու’