‘Գուշակի՛ր, թե որ նախարարությունում է Սերժ Սարգսյանը (լուսանկարներ)’

1890

Այսօր Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել քաղշիննախարարությունում: Եւ եթե չլիներ Սարգսյանի մամլո ծառայությունից եկած պաշտոնական հաղորդագրության վերնագիրը, ապա կից նկարներով հազիվ թե հնարավոր լիներ տարբերել, թե որ նախարարություն է այցելել Սարգսյանը: Ինչպես գիտենք՝ արդեն քանի ամիս, Սարգսյանը պարբերաբար տարբեր խորհրդակցություններ է անցկացնում տարբեր նախարարությունում, սակայն, բոլոր խորհրդակցությունների ժամանակ արված լուսանկարները գրեթե նույնությամբ կրկնում են իրար: Նույն դիրքում կանգնած մարդիկ, նույն հայացքներով, ոչ մի բնորոշ դետալ. իսկական «քանոնով գծած» լուսանկարներ: Սովորաբար դրանք երեք հիմնական մասի կարելի է բաժանել. ներս մտնելու արարողություն՝ ոտքի կանգնած դիմավորողներով, հետո պարտադիր զրույց մի որեւէ աշխատակցի հետ՝ ցանկալի է նրա համակարգչի կողքը, եւ ապա երկար սեղանի շուրջ անցկացվող լուրջ դեմքով խորհրդակցություն, որտեղ աշխատակիցները նախապես պատրաստած հարցեր են հնչեցնում: 

Ստորեւ ներկայացվող ֆոտոշարքում տարբեր լուսանկարներ են՝ արված տարբեր նախարարություններում անցկացված խորհրդակցությունների ժամանակ: Փորձեք այս լուսանկարներում գտնել առնվազն տաս տարբերություն:

 

 

Նախորդ հոդվածը‘«Գաղջ-2». Սերժ Սարգսյանը բողոքում է «իր աշխատանքի վրա ցեխ շպրտող» ԶԼՄ-ներից ‘
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիայի օլիմպիական հավաքականը 2-րդ հորիզոնականում է’