‘Գուրգեն Եղիազարյան. Գորիսը վերածել են համակենտրոնացման ճամբարի’

1754

«Հայաթափման ֆոնի վրա փոխանակ զուսպ մնան, սպանությունները  Հայաստանում նոր որակներ են ստանում»,- ինչպես հայտնում է Aravot.am-ը, այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով Սուրիկ  Խաչատրյանի դեպքին՝ նա ասաց. «Եթե սրանից 5 տարի առաջ այդ  մարդակերպը մտավ դպրոց ու քացու տակ գցեց ութերորդ դասարանցուն, այդ մասին բարձրաձայնեց Արամ Աբրահամյանը, վարչապետը կոծկեց դեպքը: Դրանից հետո, երբ  երեխայի դեպքը կոծկեցին, հաջորդեց այն կնոջ դեպքը, որտեղ հայհոյում է, ապտակում… Եթե նույնիսկ գիշերային թիթեռնիկի ապտակեր, դա զազրելի գործ է, եւ մարզպետ կոչվածն իրավունք չուներ մի վայրկյան մնալ այդ գործին: Էլ չեմ ասում, որ ախպերը մարդ սպանեց ու մի տարի չնստեց: Ապրում ենք իրավական Հայաստանում, ու այսօրվա լոզունգն էլ ապահով Հայաստանն է»: Այսօր Գորիսը վերածել են համակենտրոնացման ճամբարի, վստահեցրեց Եղիազարյանը՝ հավելելով, որ Գորիսի մարզպետարանն ընդհանրապես իրավունք չուներ հայտարարություններ անել այդ գործի կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն’
Հաջորդ հոդվածը‘Կառլես Պույոլը քննադատել է Նեյմարի ձեռքբերումը’