‘Գուրգեն Եղիազարյան. Կերակրատաշտակին մոտ գտնվելու խնդիր կա. Մամուլ’

1090

«Ես սոցիալիստ եմ, Բագրատյանը ազատական է, ինչպե՞ս պաշտպանեմ նրան: Պատվավոր 2-րդ, 3-րդ տեղին պաշտպանելը ո՞րն է: Նախապես գիտեմ»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց՝ ի պատասխան հարցի, թե՝ չե՞ք պատրաստվում այս պարագայում սատարել Հրանտ Բագրատյանին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է չառաջադրվելու մասին: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ «Անիմաստ բան է այն, ինչ որ լինելու է: Մի-երկու հոգի խամաճիկներ բան կանեն, պաքարը կգնա պատվավոր 2-րդ տեղի համար, 3-րդ տեղի համար, 4-րդ տեղի համար: Խամաճիկները կնստեն աթոռակների վրա, որպեսզի ապահովեն Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այդ մասնակցությունը պատվավոր երկրորդ տեղի համար արդեն իսկ աթոռակ զբաղեցնելու, կերակրատաշտակին մոտ գտնվելու համար է»:

«Առավոտ»-ը ճշտեց՝ անգամ Հրանտ Բագրատյա՞նը, նա պատասխանեց. «Ես չեմ ասում Հրանտ Բագրատյանը, ասում եմ՝ 2-րդ, 3-րդ տեղը, որովհետև կերակրատաշտակին մոտ գտնվելու խնդիր կա: Թող գտնվեն էլի, ինչ անենք: Մինչև գարուն, հետո կտեսնենք»: Թե ինչ կլինի գարնանից հետո՝ նա ասաց, որ նախևառաջ կձևավորվի այն լիդերը, որը պետք է նախագահ դառնա ՀՀ-ում:

Նախորդ հոդվածը‘Ժողովուրդը պարտվեց, կեցցե ժողովուրդը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ շենքը կրկին վաճառում են. Մամուլ’