‘Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել’

1155

Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:  

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա  դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա.Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական  տեղեկություններով՝ Ա.Մարգարյանի մարմնի զննությամբ արձանագրվել է որովայնի առաջնային պատի վրա  թափանցող 4 վնասվածք՝ լյարդի վնասումով, որովայնի հետին պատի հեմատոմա եւ ձախ ձեռքի երակների երկու վնասվածք՝ ոչ խորը։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ա.Մարգարյանն ինքնասպանությունը փորձել է կատարել Գ.Մարգարյանի նկարի առաջ։

Աղբյուրը՝ pastinfo.am

Նախորդ հոդվածը‘Դերկ Յան Էպպինկ. Բեյլի տրանսֆերը ֆինանսավորել է սնանկ ճանաչված իսպանական բանկը’
Հաջորդ հոդվածը‘Ստախոս հանցագործների ոհմակի հետ փորձում ենք օրինական երկիր կառուցել’