‘Ստախոս հանցագործների ոհմակի հետ փորձում ենք օրինական երկիր կառուցել’

1484

Քաղաքացիական ակտիվիստ, դիրիժոր Վարդան Հակոբյանը Facebook-ում գրում է.

Շաբաթներ տևած պայքարի արդյունքում քիչ առաջ պարզվեց, որ Կոմիտաս 5-ում չկար բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն, այլ կար միայն զրո հարկի թույլտվություն։ Բոլոր չինովնիկները՝ թաղապետից սկսած՝ մինչև փոխքաղաքապետ, հերթով պնդում էին, որ ամեն ինչ օրինական է։ Ստախոս հանցագործների ոհմակի հետ փորձում ենք օրինական երկիր կառուցել։ Հիմա շինարարը ձեռնամուխ է եղել զրո հարկի շինարարությանը։ Բայց բնակիչները չեն վստահում շինարարի ազնվությանը և փորձում են կանխել գործը, քանի դեռ վերջնական նախագիծը հաստատված և համաձայնեցված չի։ Այս պահին էլ շարունակվում է պայքարը: 05.09.2013. 11.15 պահի դրությամբ թեժ վիճակ է Կոմիտաս 5-ում։ Ոստիկանները ուժ են կիրառում բնակիչների նկատմամբ։ Բնակիչներին աջակցելու կարիք կա:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի քաղաքական տապալումը’