‘Գվարդիոլան ցանկանում է Դանի Ալվեսին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»’

845

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Բրազիլիայի հավաքականի 36-ամյա պաշտպան Դանի Ալվեսին, որի հետ նախկինում աշխատել է «Բարսելոնայում», սակայն պայմանագրի կնքմանը կարող է խանգարել  օտարերկրացի խաղացողների քանակի սահմանափակումը, հաղորդում է Globo Esporte-ն։

Պրեմյեր լիգայի կանոններով ամեն ակումբի հայտացուցակում կարող է լինել 17 օտարերկրացի։ Ալվեսին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթին» պետք է վաճառի մեկ լեգեոնականի։

Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո Ալվեսն ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածը‘Riga FIDE Grand Prix․ Կիսաեզրափակիչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘International Champions Cup. «Արսենալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)’